«Թանգարանային գիշեր»
18/05/11
Մայիսի 14-ին «Թանգարանային գիշեր»-ը Հայաստանում անցավ «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո` նվիրված գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մարդաշատ էր:
Բազմաժանր ծրագիրը կազմված էր տուն-թանգարանի ֆոնդերում պահվող գրավոր աղբյուրների հիման վրա, որի նպատակն էր դրանք մատչելի դարձնել հասարակությանը:
Թանգարանային գիշերը բացվեց «Ծիծաղաշարժ պատկերներ կոմպոզիտորի կյանքից» ցուցադրությամբ՝ ժամանակակից ինստալյացիոն ոճում, որը ներկայացրել էին տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանը և երիտասարդ նկարիչ-ձևավորող Լիլիթ Արշակյանը:
Ներկայացված ընկերական շարժերը, վերաբերվում էին կոմպոզիտորի կյանքի ստեղծագործական և կենցաղային պահերին:
Ներկայացվեց «Ագապե» երիտասարդական թատերախումբի կողմից բեմադրված «Ալմաստ» օպերայի ծնունդը Նվարդ Թումանյանի հուշերում» թատերական պատկերը, որը այցելուների խնդրանքով կրկնվեց մի քանի անգամ /գեղ. ղեկավար՝ Մարիամ Պողոսյան, դերասաններ՝ Տիգրան Սիմոնյան, Ռազմիկ Վարդանյան, Օֆելի Մինասյան, երգչուհի Ջուլիետա, պարուհի Արաքսյա Եղիազարյան/:
Պատմությունը երկու մեծերի՝ Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի 1916 թվականին Թիֆլիսում կայացած հանդիպման մասին էր, որի արդյունքում ծնվեց հայկական առաջին դասական օպերան՝ «Ալմաստը»:
Կեսգիշերի մոտ այցելուները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության և տուն-թանգարանի համատեղ նկարահանած «Վերադարձ» ֆիլմը: Ֆիլմում ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի անհայտ էջերից մի պատմություն, որի համար հիմք են հանդիսացել Սպենդիարյանի նամակները ուղղված Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին: Այնուհետև կայացավ անմիջական հանդիպում ստեղծագործական խմբի՝ հեղինակ Հեղինե Մկրտչյանի, ռեժիսոր Տիգրան Սմբատյանի և դերասան Ստեփան Շահինյանի հետ:
Ողջ «Թանգարանային գիշեր»-ի ընթացքում այցելուները մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների, որի նպատակն էր նրանց հաղորդել