Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հանրակրթական դպրոցներում
20/05/11
Ապրիլի 28-ին մեկնարկեց Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հանրակրթական դպրոցներում:
Առաջին միջոցառումը տեղի ունեցավ Նոր Նորք վարչական տարածքի № 143 հանրակրթական դպրոցում: Այն նախապատրաստել էին 5-7րդ դասարանների երեխաները` երաժշտության ուսուցչուհի Մարինե Զաքարյանի ղեկավարությամբ: Երեխաները հետաքրքրաշարժ դրվագներով ներկայացրեցին Ալ. Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը: Հնչեցին կոմպոզիտորի «Ալմաստ», «Երեք արմավենի», «Երևանյան էտյուդներ» ստեղծագործությունները:
Միջոցառումը եզրափակվեց «Էնզելի»-ի պարային կատարումով:
Դպրոցի տնօրենը իր խոսքում նշեց նման միջոցառումների կարևորությունը երեխաների գեղարվեստական ճաշակի զարգացման, ազգային արժեքների ճանաչման գործում: