Հիշատակի օր
21/05/11
Թանգարանը դպրոցում կրթա-մշակութային ծրագրի շրջանակներում.
Մայիսի 7-ին, Ալ. Սպենդիարյանի մահվան օրը, Ավան վարչական համայնքի թիվ 171 հիմնական դպրոցի աշակերտական և ուսուցչական կազմը, տուն-թանգարանում մի յուրօրինակ ցերեկույթ էր պատրաստել կոմպոզիտորի հիշատակին:
Միջոցառման կազմակերպիչներեն էին ուսումնական մասի վարիչ Անահիտ Խաչատրյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Հարությունյանը:
Երեխաները պատմեցին Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին, ընթերցեցին ժամանակակիցների հիշողություններն ու ասույթները: Թատերական դրվագներով ներկայացվեց «Ալմաստ» օպերայի ծնունդը: Միջոցառումը եզրափակվեց Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ով՝ դպրոցի սան հանրապետական մրցույթների դափնեկիր Հայկ Խաչատրյանի կատարմամբ:
Որպես հուշ 7-րդ դասարանի աշակերտուհի Սարգսյան Էլենը թանգարանին նվիրեց Սպենդիարյանի մասին իր կազմած ալբոմը:
Միջոցառուման ավարտին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը իրենց խոսքում նշեցին նմանատիպ միջոցառումների կարևորությունը երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակման գործում:
Ի հերթին տուն-թանգարանի տնօրինությունը դպրոցին հանձնեց շնորհակալագիր Սպենդիարյանի ծննդյան 140 ամյակին նվիրված միջոցառումներին լավագույնս մասնակցելու համար: