«Սպենդիարյանական թեմաներով ստեղծագործում են երեխաները»
23/04/11
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին կայացավ Աջափնյակ վարչական տարածքի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի «Սպենդիարյանական թեմաներով ստեղծագործում են երեխաները» խեցեգործության և նկարչության աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի սաները, որոնք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից նկարչության և խեցեգործության դասարանի լավագույն սաները արժանացան մրցանակների` իրենց իսկ աշխատանքների նկարազարդումներով ձայնասկավառակների: Շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց նմանատիպ միջոցառումնեըի կարևորության մասին: