«Երաժշտական ուրբաթ» - Սուրեն Չարեքյան
31/05/11
Մայիսի 20-ի «Երաժշտական ուրբաթը»-ը նվիրված էր ՀԽՍՀ ժող. արտիստ, դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեքյանի ծննդյան 110ամյակին: Ներկա էին դիրիժորի աշակերտները, ընկերները, մարդիկ որոնք բախտ են ունեցել աշխատել ու շփվել նրա հետ: Մաեստրոյի մասին իրենց հուշերը պատմեցին Էլվիրա Ուզունյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Վարուժան Պլուզյանը, Վիլեն Չարչողլյանը, Ռաֆաել Հակոբյանցը, Ալլա Գալստյանը: Ներկաներից յուրաքանչյուրը խորին հարգանքով և ակնածանքով հիշեց Սուրեն Չարեքյանին: Դիրիժորի անունը «ոսկե» տառերով է գրված հայկական օպերային թատրոնի պատմության մեջ, անմոռանալի են նրա ղեկավարած օպերաները` «Լուչիա դե Լամերմուր», «Աիդա», «Տրավիատա», «Արշակ Բ», «Խաչատուր Աբովյան», «Դիմակահանդես» և այլն: Անկեղծ ու ջերմ մթնոլորտը ամբողջացավ կոնսերվատորիայի ուսանողների տպավորիչ համերգով: Իրենց ելույթներով հիացրեցին միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մկրտչյանը, Արման Նշանյանը, Մանե Գալոյանը, Տիգրան Օհանյանը` կատարելով արիաներ «Տրավիատա», «Լուչիա դե Լամերմուր», «Դիմակահանդես» օպերաներից: