Տուն-թանգարանի վերաբացումը
03/12/12
2013թ.դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ հիմնանորոգված տուն-թանգարանի վերաբացումը՝ նոր ցուցադրությամբ, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Ա. Սադոյանը, մշակույթի գործիչներ:
Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2013թ.: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը, իսկ մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը հիմնանորոգվել է և վերածվել դահլիճի: Վերանորոգումից հետո հիմնական ցուցադրությունն իրականացվել է պետական ֆինանսավորման ծրագրով: Այնտուն-թանգարանի պատմության մեջ 3-րդ հիմնական ցուցադրություննէ, որի ձևավորման էսքիզային և դետալավորման նախագծային ու ցուցադրության իրականացման աշխատանքները կատարվելեն 2013թ.:
Ժամանակակից չափանիշներին համապատասխան ցուցադրությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և կոչված է նոր խոսք ասելու մինչ այժմ Հայաստանում գոյություն ունեցող թանգարանային ցուցադրության ոլորտում:
Բացմանը Սպենդիարյանի «Երևանյան Էտույդների» ինքնատիպ իմպրովիզացիայով հադես եկան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը: