Հոբելյանական ցերեկույթ
01/11/13
2013թ. նոյեմբերի 1-ին տուն-թանգարանի հիմնադրման 50 և նրա հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 110-ամյակների նվիրված ցերեկույթին թանգարանի դահլիճում հավաքվածները պատմեցին պատմություններ իրենց և թանգարանի կապի, տարիների համագործակցության մասին: Ներկաների մեջ էին տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, Ժողովրդական արտիստներՌուբեն Մաթևոսյանը, Էլվինա Ուզունյանը, Վիլեն Չարչօղլյանը և այլ անվանիներ…
Հաճելի անակնկալ էր Մարինա Սպենդիարովայի հեղինակած 1963-ից նկարահանված «Ալեքսանդր Սպենդիարով» ֆիլմի ցուցադրությունը: Ավանդույթի համաձայն միջոցառման վերջում հյուրերը ճաշակեցին կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով: