«Եվրոպական ժառանգության օրեր»
02/10/13
2013թ. օգոստոսի 31-սեպտեմբերի 1 «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում բացվեց բացառիկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր ունեցող հրատարակչատների կողմից: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական տներից առանձնանում են Մ. Բելյաևի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) և Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատները: Դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը: Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանը: