«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում
04/10/13
Հոկտեմբերի 3-ին Կենտրոն վարչական շրջանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ «Կինոաշուն» ազգային կինոյի ամսվա շրջանակում Գևորգ Էմինի անվան Երևանի թիվ 182 դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Նրանք դիտեցին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը կարևորեց նման նախաձեռնությունները պատանիների մշակութային զարգացման գործում: