«Թանգարանային գիշեր»
19/05/13
2013թ. մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառմանը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացավ թանգարանի պուրակում կազմակերպված «Սպենդիարյանական մեղեդու գույները» ծրագրով, որի շրջանակում տեղի ունեցավ «Վիրտուալ շրջայց» Երևանի թանգարաններով ծրագրի շնորհանդես, որը ներկայացրեցին նախաձեռնող-հեղինակները www.360Yerevan.am:
Միջոցառման ընթացքում թանգարանի պուրակում հնչում էր Սպենդիարյանի երաժշտությունը, իսկ նկարիչ երեխաները նկարում էին, մի մասը մոլբերտների վրա, մյուս մասը գետնին նստած: Դրված մեկ մոլբերտի վրա փողոցի անցորդներին առաջարկվում էր ավելացնել մի գույն: Սեղանի մոտ սովորեցնում էին ճապոնական օրիգամի մեթոդով պատրաստել թռչուններ, ինչը սիրել է անել կոմպոզիտորը փոքր հասակում: Մասնակիցներին հյուրասիրվեց կակաո պատրաստված Սպենդիարյանի բաղադրատոմսով: Բոլոր աշխատանքները ցուցադրվեցին թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում միջոցառմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում: