«ՄԵԿ ՕՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
01/06/2014
Պեյո Յավորովի անվան 131 դպրոցի ուսուցչուհի Գոհար Գյուլնազարյանի նախաձեռնությամբ` մայիսի 30-ին, Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ նրա ղեկավարած փոքրիկների երգչախմբի համերգը: Հնչեցին Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Այվազյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները` Անի Բրուտյանի նվագակցությամբ: Համերգի ավարտին հնչեցին Սպենդիարյանի «Հրապուրել են ինձ քո սև աչերը» Գոհար Գյուլնազարյանի և «Այ վարդ» ռոմանսը՝ դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանի կատարմամբ:
Թանգարանի տնօրեն Մ.Օթարյանն ու դպրոցի տնօրեն Գ. Սաֆարյանը կարևորեցին նմանօրինակ միջոցառումների դերը երեխաների զարգացման գործում: Ջերմ ու մշակութային մթնոլորտը շարունակվեց տուն-թանգարանում, որտեղ փոքրիկ երգիչները ծանոթացան թանգարանի ցուցադրությանը, ունկնդրեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեծ ոգևորությամբ նվագեցին սպենդիարաֆոնը և խաղացին «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղը: Օրվա հրաշալի տպավորությունները` լուսանկարներում…