Ալ. Սպենդիարյանի - 143
03/11/2014
Ավանդույթի համաձայն այս տարի ևս նոյեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի ծննդյան 143-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց կոմպոզիտորի շիրիմի մոտ: Այստեղ էին կոմպոզիտորի անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի, Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվները, մշակույթի անվանի գործիչներ: Սպենդիարյանական շնչով հագեցած օպերային թատրոնի հրապարակում հնչում էր «Այ վարդը»՝ իր անունը կրող դպրոցի պատանի երաժիշտների կատարմամբ: