Վլադիլեն Բալյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում
05/05/2014
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ապրիլի 30-ին նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, թանգարանի հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը։ Միջոցառմանը հնչենցին բացառապես Բալյանի ռոմանսները` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանի, Դիաննա Հարությունյանի, թանգարանի գիտաշխատող, «Արտ վոկալ» անսամբլի մեներգչուհի Նվարդ Ստեփանյանի կատարմամբ, նվագակցեց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր` Մարգարիտա Սարգսյանը։
Շնորհավորական ուղերձներ հղեցին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Ռուզան Սիրունյանը, Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը, կոմպոզիտորի ընկերներն ու մտերիմները:
Շնորհավորական ուղերձներ եղան նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի, Կարա-Մուրզայի անվան երաժշտական պետական քոլեջի տնօրեն Մարիա Կարապետյանի և այլոց կողմից։
Միջոցառումը երզրափակվեց տուն-թանգարանի կոլեկտիվի շնորհավորանքով և ողջ դահլիճում ներկաների կատարմամբ հնչեց` «Սերս գաղտնի թող մնա» երգը: