«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր»
05/06/2014
«Մ. Լերմոնտովի և Ալ. Սպենդիարյանի ստեղծագործական կապը» կրթամշակութային ծրագրի շրջանակում` հունիսի 4-ին, Սպենդիարյանի տուն-թանգարան այցելեցին «Երևակ» կրթահամալիրի աշակերտները:
Նրանք ծանոթացան և ունկնդրեցին Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը՝ գրված Լերմոնտովի համանուն բանաստեղծության հիման վրա, հնչեցրեցին այս ստեղծագործության համար պատրաստված «սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը /կրկնօրինակը/, իրենց դիրիժորական հնարավորությունները փորձեցին «վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղի միջոցով, իսկ թանգարանի դահլիճում դիտեցին և քննարկեցին Շանթ Ռուբինյանցի հեղինակած «Երեք արմավենի» անիմացիան: