ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ
08/02/2014
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Սբ. Սարգսի տոնին: Տոնի խորհուրդը ներկայացրեց ազգագրագետ, հեռուստահաղորդավար Սոնիա Թաշչյանը: Ջերմ ու անկեղծ մթնոլորտում ներկաները համտեսեցին ծիսական ուտեստներ` սպասվելիք հաջողությունները գտնելով իրենց բաժին ընկած տոնածիսական ուտեստներից Մուսալեռյան գուշակությունների գաթայի մեջ: Տոնի մասնակիցները գրականագետ կինոգետ, գրող Արծվի Բախչինյանի օգնությամբ սովորեցին հարսանեկան ծիսական «Թամզարա» երգն ու պարը: Մեծ ոգևորություն առաջացրեց նաև ինտելեկտուալ խաղը, որի հաղթողը իր հետ տարավ Սպենդիարյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը:
«Սուրբ Սարգսի տոնը Սպենդիարյանի տուն-թանգարանում իսկապես փառահեղ էր, սիրո ու լույսի մեջ էինք բոլորս... Հավերժորեն մտերիմ: Կապրենք այս տոնի լույսով և գալիք տոների կանխավայելումով...»
մասնակիցներից ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ` օրվա տպավորությամբ