Գինու ԵՎ բերքի տոն
15/10/2014
Հոկտեմբռրի 11-ին հայկական տոնածիսական միջոցառումների շարքից մեր հերթական միջոցառումը նվիրված էր գինու և բերքի տոնին: Ավանդույթի համաձայն Սոնիա Թաշչյանը իրեն յուրահատուկ ու համով ձևով ներկայացրեց տոնի խորհուրդը: Արծվի Բախչինյանի օգնությամբ էլ սովորեցինք հայկական «Ֆնջան» պարը:
Պակաս աշխույժ չէր նաև «Կենաց երգի» կատարումը, որը թանգարանի աշխատակիցների օգնությամբ, շատ արագ սովորեցինք: Անմիջական, ուրախ ու խանդավառ տրամադրությունը ավելի ջերմացավ, երբ ճաշակեցինք Maran Winery ընկերության կողմից տրամադրված գինին, որի համար շնորհակալ ենք ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանին: