«Հայաստան-Լիբանան» բարեկամության ԵՎ մշակութային համագործակցության ընկերություն
19/11/2014
Նոյեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ ԱՕԿՍ-ի «Հայաստան-Լիբանան» բարեկամության և մշակութային համագործակցության ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդես, որին ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան ժան Մաքարոնը, ՀՀ ժողովրդական արտիստ, ընկերության նախագահ Վլադիլեն Բալյանը, հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ։
Հայ-լիբանանյան մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացավ նաև Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։