«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր»
20/03/2014
«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր» ծրագրի շրջանակում.
«Մ. Լերմոնտովի և Ալ. Սպենդիարյանի ստեղծագործական կապը» թեմայով կրթամշակութային ծրագրի շրջանակում թանգարան այցելեցին Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի 5-րդ դասարանցիները ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ:
Աշակերտները ծանոթացան և ունկնդրեցին Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը՝ գրված Լերմոնտովի համանուն բանաստեղծության հիման վրա: Նրանք առիթ ունեցան հնչեցնելու հատուկ այս ստեղծագործության համար պատրաստված «Սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը /կրկնօրինակը/: Իրենց դիրիժորական հնարավորությունները փորձեցին «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղի միջոցով: Թանգարանի դահլիճում դիտեցին և քննարկեցին Շանթ Ռուբինյանցի հեղինակած «Երեք արմավենի» անիմացիան: Այցի ավարտին աշակերտներին առաջակվեց իրենց ստեղծագործություններով մասնակցել հոկտեմբերի 3-ին` Լերմոնտովի ծննդյան օրը կազմակերպվող միջոցառմանը: