Անակնկալ այցելություն
20/10/2014
Հոկտեմբեր ամիսը անակնկալներով լի է տուն-թանգարանի համար: Հոկտեմբերի 9-ին կոմպոզիտորի թոռնուհու՝ Մարիա Վլադիմիրովնայի և ծոռնուհու այցը մեծ անակնկալ էր: Իսկ հոկտեմբերի 16-ին թանգարան այցելեց աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը` ով Հայաստանում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Նա մեծանուն կոմպոզիտորի քրոջ ծոռն է: Տաղանդաշատ դաշնակահարը հաճելիորեն հիացած էր թանգարանով: Նրա նվագը իր պապի դաշնամուրով այնքան զգացական էր, որ «Աղջիկների պարը» «Ալմաստ» օպերայից հնչեց առավել հայկական… Հանդիպումը ջերմ էր ու մտերմիկ: Հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու սպասումով: