Համագործակցության ԵՎս մի լավ օրինակ…
22/07/2014
Արդեն երեք տարի է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը համագործակցում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ: Հուլիսի 22-ին թանգարանում հյուրընկալվեցին ՀԲԸՄ-ի «Երաշժտական Հայաստան» ծրագրի մասնակիցները: Մեր երաժիշտ այցելուները աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողներ էին, ովքեր մեծ ոգևորությամբ շրջեցին թանգարանում` ծանաթոնալով կոմպոզիտորի ստեղծագործական հարուստ ժառանգությանը, ունկնդրեցին Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցրեցին Սպենդիարաֆոնը ու ղեկավարեցին վիրտուալ նվագախումբը:
Այնուհետև լսեցին թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի դասախոսությունը «Ալեքսանդր Սպենդիարյան. Հայ սիմֆոնիզմի հիմնադիրը» թեմայով:
Մենք հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին` վստահ լինելով, որ հայ երիտասարդները կոմպոզիտորի թողած մեծ ժառանգության արժանի կրողներն են: