«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր»
24/02/2014
«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր» ծրագրի շրջանակում.
Սպենդիարյանի տուն-թանգարանը 2014թ. իրականացնում է «Մ. Լերմոնտովի և Ալ. Սպենդիարյանի ստեղծագործական կապը» թեմայով կրթամշակութային ծրագիր՝ նվիրված գրողի ծննդյան 200-ամյակին:
Փետրվարի 21-ին այս ծրագրի շրջանակում տուն-թանգարանը ընդունեց Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 141 դպրոցի աշակերտներին` ռուսաց լեզվի ուսուցչուհու ուղեկցությամբ: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան և ունկնդրեցին Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը՝ գրված Լերմոնտովի համանուն բանաստեղծության հիման վրա: Նրանք առիթ ունեցան հնչեցնելու հատուկ այս ստեղծագործության համար պատրաստված «սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը /կրկնօրինակը/:
Իրենց դիրիժորական հնարավորությունները փորձեցին «վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղի միջոցով: Թանգարանի դահլիճում դիտեցին և քննարկեցին Շանթ Ռուբինյանցի հեղինակած «Երեք արմավենի» անիմացիան: