«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագիրի շրջանակում
25/04/2014
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագիրը տուն-թանգարանը կազմակերպում է արվեստի դպրոցների հետ: Ծրագիրը նպաստում է Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածմանը, երեխաների մոտ բարձր արվեստի նկատմամբ ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև կապում է նրանց թանգարանի հետ:
Ապրիլի 23-ին այս ծրագրի շրջանակներում թանգարանը հյուրընկալեց Աջափնյակ վարչական շրջանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի երեխաներին: Համերգով հանդես եկան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի լավագույն սաները, որոնք ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: