Հայկական տոնածիսական շարքից. Կաղանդ
26/12/2014
2014թ. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ հեռուստահաղորդավար և ազգագրագետ Սոնիա Թաշչյանի հետ համատեղ նախաձեռնեցին հայկական տոնածիսական միջոցառումների շարք։ Դեկտեմբերի 20-ին «Կաղանդով» ամփոփեցինք թանգարանի 2014թ. բավականին հագեցած ու բովանդակալից տարին: Մեզ հետ էին տուն-թանգարանի հին ու նոր բարեկամները, ովքեր մեր կողքին են եղել թանգարանի բոլոր նախաձեռնություններում:
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը կարևորեց այս շարքի մշակութային, կրթական ու ազգային նշանակությունը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Միջոցառումն անցավ ջերմ, անմիջական ու անկեղծ մթնոլորտում: