«ԵրԵՎանյան էտյուդներ. Հին Էրիվան` սպենդիարյանական վայրերով»
28/09/2014
Սեպտեմբերի 27-ին «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում /սեպտեմբերի 27, 28/ կայացավ «Երևանյան էտյուդներ. Հին Էրիվան` սպենդիարյանական վայրերով» ժամանակավոր ցուցահանդեսի բացումը, որը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը:
Ցուցադրությունը բացառիկ է, քանի որ ներկայացնում է 20-րդ դարասկզբի «սպենդիարյանական Էրիվանը»: Սպենդիարյանի տուն-թանգարանի նախկին գիտաշխատող Սարգիս Հովհաննիսյանի գրաֆիկական աշխատանքներում մեր քաղաքի ամենահին քարե «բնակիչներն» են, որոնցից շատերն այսօր այլևս կանգուն չեն: