«Թանգարանները միավորում են մեզ»
29/05/2014
Մայիսի 27-ը յուրահատուկ օր էր մեզ համար։ Ինչպես խոստացել էինք, որպես Թանգարանների գիշեր միջոցառման շարունակություն «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո հյուրընկալեցինք Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին: Ջերմ ու տաքուկ, անկեղծ ու անմիջական մթնոլորտում անցավ այս հանդիպումը, որն ավելի տոնական դարձավ երիտասարդ մեներգչուհիներ Աղավնի Դավթյանի և Աննա Սահակյանի, նվագակցողներ Հարություն Թագվորյանի և Սոնա Աղաջանյանի պատրաստած համերգով։
Այցելուները ծանոթացան կոմպոզիտորի կյանքին, ունկնդրեցին նրա ստեղծագործությունները, հնչեցրեցին Սպենդիարաֆոնը և ղեկավարեցին վիրտուալ նվագախումբը: Հանդիպման ավարտին սուրճի սեղանի շուրջ զրուցեցինք, երգեցինք միասին ու ջերմացած հոգիներով հրաժեշտ տվեցինք նոր հանդիպման ակնկալիքով։