ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ. «ՊԱՏԱՆԻ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԴՈՒՄ»
29/10/2014
Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիները երեք օր անընդմեջ՝ հոկտեմբերի 23-25-ը հյուրընկալվեցին կոմպոզիտորի տուն-թանգարանում: Ավանդույթի համաձայն ծանոթացան Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործություններին և տվեցին նրան արժանի սաներ լինելու իրենց երդումը: Այս տարի Սպենդիարյանի դաշնամուրով նվագելու պատվին արժանացավ առաջին դասարանցի Մարիամ Հովհաննիսյանը (դասատու՝ Սուսաննա Մկրտչյան), իսկ կոմպոզիտորի ջութակով նվագեց 6-րդ դասրանցի Նելլի Երվանդյանը (դասատու՝ Նոռա Այվազյան): Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նրանց հանձնեց այդ կարևոր իրադարձության վավերագրեր: