ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԻՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԱՐՔԻՑ` ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
30/05/2014
Մայիսի 29-ին` Սպենդիարյանի տուն-թանգարանում տոնում էինք հայկական տոնածիսական շարքից` Համբարձումը: Տոնի ավանդույթներն ու խորհուրդը ներկայացրեց ազգագրագետ, հեռուստահաղորդավար Սոնիա Թաշչյանը: Հյուրերը ոգևորությամբ մասնակցեցին վիճակին, համտեսեցին տոնին հատուկ Արիշտայով կաթնապուրը, իսկ հանդիպման ավարտին` սովորության համաձայն, գրականագետ, կինոգետ, գրող Արծվի Բախչինյանի օգնությամբ սովորեցինք «Վիճակ, վիճակ» երգը: