Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում
04/09/2015
Արդեն 3 տարի է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստման» ծրագիրը: Օգոստոսի 25-29-ն անցկացված դասընթացը «Թանգարանների ֆոնդային առարկաների պահպանություն և պաշտպանություն» թեմայով էր, որին մասնակցեցին ինչպես հանրապետության, այնպես էլ ԼՂՀ , պետական, համայնքային, հիմնադրամի և այլ կազմակերպությունների թանգարանային 25 աշխատողներ: Դասընթացը վարում էր ՀՊՄՀ Թանգարանագիտություն և գրադարանագիտություն ամբիոնի դասախոս Նորա Դայանը: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայագրեր, որոնք հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։ Կարևորվեց թանգարանային ոլորտի բարելավմանն ու թանգարանային մասնագետների փորձի փոխանակմանն ուղղված նման դասընթացների անցկացումը: