Երաժշտության ուսուցիչների այցը թանգարան
05/06/2015
Համագործակցության ևս մի լավ օրինակ…
ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն առընթեր Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացրած հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման դասընթացների շրջանակում կայացավ երաժշտության ուսուցիչների այցը թանգարան: Թանգարանի տնօրեն Մ. Օթարյանը ներկայացրել է ժամանակակից թանգարանի դերը երեխաների մշակութային զարգացման գործում և «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր» ծրագրի շրջանակում առաջարկվող կրթամշակութային ծրագերը: