«Թանգարաններ. հիշողության վկաներ»
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ
16/05/2015
Մայիսի 16-ին կայացավ «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով Թանգարանների գիշեր միջոցառումը: Տարվա խորագրին ներդաշնակ թանգարանում ցուցադրվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի 100 տարի առաջ գրված «Առ Հայաստան» և «Այնտե˜ղ, այնտե˜ղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործությունների ձեռագրերն ու առաջին հրատարակությունները: Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին այս ստեղծագործությունները:
Ավանդույթի համաձայն այս տարի նույնպես այցելուները ճաշակեցին Սպենդիարյանի բաղադրատոմսով պատրաստված կակաոն և ևս մեկ անգամ փաստեցին, որ օրը սպասված է և միշտ յուրօրինակ: