«Երաշժտական Հայաստան» ծրագիր
22/07/2015
ՀԲԸՄ «Երաշժտական Հայաստան» ծրագրի մասնակիցները Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում:
Արդեն չորս տարի է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը համագործակցում է ՀԲԸՄ «Երաշժտական Հայաստան» ծրագրի հետ: Այս տարի ևս ծրագրի շրջանակում Հայաստան այցի եկած երիտասարդ հայազգի երաժիշտները հյուրընկալվեցին Սպենդիարյանի տուն-թանգարանում: Նրանք ծանոթացան կոմպոզիտորի գործունեությանը և լսեցին թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի դասախոսությունը՝ «Երևանյան էտյուդներ» ստեղծագործության թեմայով: Հանդիպումը ջերմ էր և հիշարժան: