«Եվրոպական ժառանգության օրեր»
26/09/2015
Սեպտեմբերի 26-ին «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սպենդիարյանական թեմաներով երկու միկրոքանդակների ցուցադրության բացում: «Ջութակ՝ ասեղի անցքում» և «Սպենդիարյանը՝ դիրիժոր» (ծաղրանկարի հեղինակ՝ Ս. Չարեքով) միկրոքանդակների հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է, ով իր պապի՝ աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի գործի շարունակողն է` ով տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի կողմից ստացավ շնորհակալագիր: Այսուհետ այս աշխատանքները, որոնք հեղինակի նվերն են տուն-թանգարանին, կարելի է տեսնել մշտական ցուցադրության մեջ: