Հոբելյանական ցուցահանդես
12/03/2016
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ալեքսանդր Սպենդիարյանի
տուն-թանգարանը ներկայացրեցին ՀԱՖՆ 90-ամյակին նվիրված հոբելյանական
ցուցահանդես: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀԱՖՆ-ի վետերանները:
Բացման խոսքում թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ևս մեկ անգամ կարևորեց
Ալեքսանդր Սպենդիարյանի դերը հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի
ստեղծման գործում: Ցուցադրված 40-ից ավելի գրքերն ու հոդվածները
ներկայացրեց ԵՊԿ պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Արմեն Բուդաղյանը:
Դրանք հրատարակվել են նվագախմբի գործունեության ողջ ընթացքում և
ներկայացնում են նվագախմբի անվանի գործիչներին: Կայացավ նաև Գարրի
Մայիլյանի «Ֆագոտը Հայաստանում», Քրիստափոր Զաքիյանի «Ժամանակի
հեռապատկերում» և Արմեն Բուդաղյանի «Զարեհ Սարգսյան» գրքերի շնորհանդեսը։