Թանգարանների կառավարման թեմայով դասընթաց` Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում
15/11/2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկած «Թանգարանների կառավարում և շուկայավարություն, թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքների կազմակերպման սկզբունքները» թեմայով դասընթացն ավարտվեց վկայագրերի հանձնմամբ: Վերապատրաստման դասընթացին մասնակցած թանգարանների 25 աշխատակիցներ իրենց գիտելիքները հարստացրեցին թանգարանագետ, մշակութաբան Նորա Դայանի փոխանցած տեղեկություններով: Դասընթացն ուղեկցվեց հետաքրքրական մասնագիտական զրույցներով, կառուցողական քննարկումներով, համագործակցության նոր ձևերի մշակմամբ։ Նպատակն է փոխել թանգարանների գործունեության պայմանները, ընդլայնել թանգարանների համագոր-ծակ¬ցության ձևերն ու մեխանիզմները` դրանց կիրառմամբ նպաստելով թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: