Համերգ ԵՎ ցուցադրություն
Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության եվրոպական ուղին16/04/2016
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 16-ին Ա. Սպենդիարյանի
տուն-թանգարանում կայացավ միջոցառում՝ «Սպենդիարյանի ստեղծագործական
ժառանգության եվրոպական ուղին» խորագրով: Կոմպոզիտորի կյանքից դրվագներ
ներկայացրեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական
համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆրանսախոս ուսանողները:
Օպերային երգչուհիներ Ն. Անանիկյանի, Դ. Հարությունյանի և մեներգիչներ Ա.
Մալխասյանի, Ն. Ստեփանյանի կատարմամբ և Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի պրոֆեսոր-դաշնակահար Մ. Սարգսյանի նվագակցությամբ
հնչեցին Ա. Սպենդիարյանի և ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ
ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին կոմպոզիտորի բաղադրատոմսով
պատրաստված կակաոն: