Գիտական խորհրդի նիստ
19/02/2016
Փետրվարի 19 - ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն - թանգարանում կայացավ թանգարանի գիտական խորհրդի նիստ: Մասնակցեցին ԵՊԿ պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Արմեն Բուդաղյանը, Հայստանի երաժշտական ընկերության նախագահ, խմբավար Դավիթ Ղազարյանը, ԵՊԿ պրոֆեսոր, երաժշտագետ Նելլի Ավետիսյանը, ԵՊԿ ուսումնական մասի վարիչ, դասախոս, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, ԵՊԿ դոցենտ Հարություն Արզումանյանի մասնակցությամբ: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրեց 2015 թ. գործունեության հաշվետվությունը: Քննարկվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145 - ամյակին նախատեսվող միջոցառումների ծրագրերը: Դրանք կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: