ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ - 2016
21/05/2016
Մայիսի 21-ին «Թանգարաններն ու մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում տեղի ունեցավ «Ես՝ սպենդիարյանական կերպարների խճանկարում» ինտերակտիվ ներկայացումը։ Այն իրականացվեց «Երիտասարդ ստեղծագործողների միության» և «Ուսանողական թատրոնի» մասնակցությամբ և աջակցությամբ: Ներկաները հայտնվեցին Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պատմական գործողությունների կենտրոնում՝ դառնալով դրանց անմիջական մասնակիցը։
Այս տարի թանգարանի հատուկ հյուրը ամերիկացի երգիչ ու կոմպոզիտոր Դանիել Դեքերն էր, ով պատիվ ունեցավ նվագելու կոմպոզիտորի դաշնամուրով՝ իր կատարումը նվիրելով Արցախյան պատերազմի մեր հերոսներին։
Չխախտելով «Թանգարանային գիշերվա» ավանդույթը, այցելուները վայելեցին «Սպենդիարյանի բաղադրատոմսով պատրաստված կակաոն»՝ կոմպոզիտորի պատշգամբում։ Մշակութային վիկտորինայով էլ ավարտվեց հերթական ջերմ, անմիջական և անակնկալներով լի «Թանգարանային գիշերը», որը միավորեց ավելի քան 2000 այցելուի: