Վլադիլեն Բալյանի հուշերը՝ գրքով. «Եվ նրանք բոլոը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…»
29/10/2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերությունը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիլեն Բալյանի «Եվ նրանք բոլոը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» /«И все они были… Страницы из дневника композитора»/ խորագրով ռուսերեն գիրքը, որը խմբագրել է Վիլլի Սարգսյանը, ձևավորել՝ Կարեն Բալյանը։
Նոյեմբերի 29-ին տուն-թանգարանում կայացավ գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Վլադիլեն Բալյանը ներկայացրեց իր հուշագրությունը՝ այն որակելով որպես սիրո պատմություն և հնչեցին կոմպոզիտորի մի քանի ռոմանսներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի կատարմամբ և ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։