Երեխաները մեծերի ու փոքրերի համար
Հունիսի 2-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տեր ու տիրականները երեխաներն էին։ Նրանք հյուրընկալեցին կլոր տարին երեխաների պաշտպանությամբ հետաքրքրվածներին։
Հրավերն ընդունած բոլոր-բոլորը տուն-թանգարանի հարակից պուրակում մասնակցեցին կավճանկարի մրցույթին և հատուկ հանդերձավորված ուրախ Ֆլեշ մոբին, որն իրականցվեց Երևանի № 155 հիմնական դպրոցի չորրորդ դասարանցիների օգնությամբ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երեխաները՝ մեծերի ու փոքրերի համար» միջոցառումը շարունակեցին փոքրիկ էքսկուրսավարները՝ Երևանի № 181 հիմնական դպրոցի չորրորդ դասարանցիները։ Նրանք մեծերին ու փոքրերին պատմեցին կոմպոզիտորի կյանքի ուշագրավ դրվագներից:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից Ֆլեշ մոբի բոլոր մասնակիցներն ու փոքրիկ էքսկուրսավարներն արժանացան շնորհակալագրերի: