«Մեներգ թավջութակի համար»
Մեդեա Աբրահամյանի կյանքն ու գործունեությունը մեկ գրքում՝ «Մեներգ թավջութակի համար»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մեներգ թավջութակի համար» խորագրով գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում: Գիրքը հեղինակել է Ռոզա Եղիազարյանը և ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, լեգենդար թավջութակահար Մեդեա Աբրահամյանի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագները։
«Մեներգ թավջութակի համար» կենսագրական վիպակը մանրամասն ու անմիջական անդրադարձ է Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական կյանքի նշանակալից դեպքերին, նշանավոր արվեստագետների հետ նրա հանդիպումներին, երաժշտության և համերգային շրջագայությունների մասին երաժշտի մտորումներին: