«Մեկ ցուցանմուշի պատմություն». հանդիպում-երեկույթ՝ նվիրված չինական ազգային հագուստին
Մարտի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում, Կանանց գարնանային տոների մեկամսյակի շրջանակում` տեղի ունենացավ «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով հանդիպում-երեկույթը՝ նվիրված չինական ազգային հագուստին:
Երեկոյի հատուկ հյուրն էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի դասախոս Յիկուն Սունը: Նա բացահայտեց Ալեքսանդր Սպենդիարյանի կնոջը՝ Վարվառա Սպենդիարովային պատկանած չինական հագուստի նշանակությունն ու պատմությունը:
Հանդիպում-երեկույթն ուղեկցվեց չինական ավանդական թեյախմությամբ, որ անցկացրեց այդ ավանդույթի վարպետ Հրանտ Դանդուրովը: