Թանգարանների միջազգային օր
«Ցավոտ պատմություններ. Ճակատագրական նամակ»
Մայիսի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում Թանգարանների միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Ցավոտ պատմություններ: Դժվար պատմելին թանգարաններում» խորագրով միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ճակատագրական մի նամակ: Այն պատմում է Մարինա Սպենդիարովայի կյանքի մի դրվագի մասին, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: