ՀՆԳԱՄՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԲԸՄ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՀԲԸՄ «Երաշժտական Հայաստան» ծրագրի մասնակիցները, Հայաստան այցի շրջանակում, կրկին և արդեն հինգերորդ անգամ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում էին։ Նրանց ներկայացվեց կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագները ներառող էքսկուրսիա։ «Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունները» թեմայով` տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի հատուկ դասախոսությունն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և հետագա համագործակցության ակնկալիքով։