Մեկ ցուցանմուշի պատմություն
Ապրիլի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց Սպենդիարյան ընտանիքի մկրտության ավելի քան 100-ամյա ցամքոցը։
Դարից հին ցուցանմուշն իր փոքր չափերում և երկգույն զարդանախշերում ամփոփում է ասեղնագործության ավելի քան 2 դպրոցի, 5-ից ավելի կարատեսակի, ջուլհակագործության և անգամ մկրտության ծեսի ու շատ այլ գաղտնիքներ, որոնք բացահայտեցին Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանն ու Մարալ Շեհումելյան-Բերբերյանը։
Հանդիպման ընթացքում մատուցվեց նաև հայկական խոհանոցին հատուկ քաղցրավենիք՝ անուշապուր, որը կնքաճաշի ուտեստներից մեկն է: