2017-ԻՆ` 17 ՄՐՑԱՆԱԿ. ՄԵԿՏԵՂՎԵԼ ԵՆ Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյա հոբելյանի նշումը առավել բազմազան է դարձրել հաստատության գործունեության ուղղությունները, իրականցրած նախագծերը, ինչպես նաև նորարարությունների կիրառությունը։ Թվարկվածը տարեվերջյան մրցանակաբաշխության անվանակարգերն ավլացնելու հնարավորություն է ընձեռել։ Վերլուծելով մեկ տարվա գործունեությունը` տուն-թանգարանի աշխատակազմն առանձնացրել է 17 անվանակարգ և իրենց մասնակցությամբ հաստատության գործունեությունն հարստացրած անձանց ու կազմակերպություններին հանձնել մրցանակներ և շնորհակալագրեր։ Հատուկ մրցանակներ են շնորհվել Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատություններին. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Երաժշտական մասնագիտական դպրոցին՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված երեկույթի անցկացմանն աջակցելու համար։ Մրցանակակիրներն են՝
«Ամենաակտիվ դպրոց» - Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց
«Աջակից դպրորոցը» - «Ուսում» հանրակրթական դպրոց
«Ամենաակտիվ մասնագիտական դպրոց» - Հաղորդավարների և լրագրողների «ԹիՎի իդեալ» մասնագիտացված դպրոց-ստուդիա
«Աջակից դասախոս» - ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյան
«Ամենաակտիվ ուսուցիչ» - Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի ուսուցիչ Ալվարդ Հայրապետյան
«Աջակից ուսուցիչ» - Երևանի թիվ 99 հիմնական դպրոցի ուսուցիչ Ագապի Մադոյան
«Ամենաակտիվ աշակերտ» - Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Ավետիք Միրաքյան
«Ամենակտիվ այցելու» - Լիլիթ Մարտիրոսյան
«Ամենանախաձեռնող ծնող» - Նաիրա Փայտյան
«Աջակից լրատվամիջոց» - «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը
«Աջակից հեռուսատանախագիծ» – Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագիր
«Աջակից լրագրող» - «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Աննա Կարապետյանին
«Ամենաարդյունավետ համագործակցություն» - «Ինտերակտիվ վորլդ» ընկերությանը
«Թանգարանի շտապ օգնություն» - «Էդիտ Փրինթ
» հրատարակչություն
«Թանգարանի նոր գործընկեր» - «Կենաց տուն» մշակութային հ/կ տնօրեն Լալա Մնեյան
«Թանգարանի նոր բարեկամ» - Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի ուսուցիչ Լուսինե Այվազյան
«Թանգարանի հին բարեկամ» - «Ինտեր Փրինթ» ընկերության համահիմնադիր Սարգիս Խանզադյան
«Թանգարանի «արտահաստիքային» աշխատակից-ընկեր» - Վարդան Մաթևոսյան
Հատուկ շնորհակալագրի է արժանեցել «Րաֆֆի-Արև» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ-դիզայներ Աննա Բարսեղյանը՝ մասնագիտական աջակցության համար և