«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՏԱՆԸ». ՖԼԵՇ-ՄՈԲ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ս. թ. հուլիսի 29-ին, Երևանի փոքր կենտրոնում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը նախաձեռնել էր «Հանդիպումը՝ կոմպոզիտորի տանը» խորագրով ֆլեշ-մոբ։ Միջոցառման ընթացքում տուն-թանգարանի աշխատակիցներն ու կամավորները, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, կոմպոզիտորի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն են տվել անցորդներին և տրամադրել Ալեքսանդր Սպենդիարյանին ու նրա տուն-թանգարանը ներկայացնող բազմալեզու բուկլետներ, որոնք ներկայացնելու պարագայում՝ թանգարանի մուտքը կապահովվի 20% զեղչով։
Միջոցառման նպատակը Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունների և տուն-թանգարանի հանրառչակման ընդլայնումն էր։