«Բնության մեղեդին»՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, միանալով «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, իր այցելուներին նվիրել է մի շարք համաշխարհային հիթերի ինքնատիպ մշակումներ ունկնդրելու հնարավորություն՝ «Violin Revolution» խմբի կատարմամբ։
«Բնության մեղեդին» խորագրով միջոցառումն ամբողջացել է ներկաների համատեղ ջանքերով ստեղծված «Ծաղիկների վալսի» (Պ. Չոյկովսկի - «Շչելկունչիկ») նոտեների ծաղկանկարով։