ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Մեծանուն հայի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը` նոյեմբերի 1-ը, նրա ստեղծագործական ժառանգությունը կարևորող անձանց համար մեկտեղվելու և մեր օրերում կոմպոզիտորի ներկայությունը կրկին վկայելու սպասված առիթ է։ Այս տարի նույնպես առիթն այդ օգտագործվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի անունը կրող երկու հաստատությունների՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և երաժշտական-մասնագիտական դպրոցի աշխատակիցների ու սաների, ինչպես նաև մշակույթի տարբեր գործիչների և կոմպոզիտորի ժառանգության երկրպագուների կողմից՝ նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու և պատանի սպենդիարյանցիների երդման արարողությանը ներկա գտնվելու համար։