ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆՑԻՆԵՐԻ «ՆՈՐԱՄՈՒՏԸ»՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Մարտի 6-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիների առաջին՝ «Նորամուտ» խորագրով համերգը։
Փոքրիկ երաժիշտներից շատերը դեռևս չեն էլ կարողանում միայնակ տեղափոխել իրենց երաժշտական գործիքը, բայց արդեն կարողանում են զարմացնել արտիստիզմով, օժտվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ։