ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի՝ ս. թ. սեպտեմբերի 19-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Միասին՝ Հայաստանում» խորագրով ինտերակտիվ համերգ-քննարկում։ Նպատակը հայրենադարձությունն ընտրած երիտասարդ կոմպոզիտորներին ներկայանալու հարթակ տրամադրելն էր։ Համերգ-քննարկման ընթացքում հնչել են Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված 4 կոմպոզիտորների՝ Բարդի Մինասյանի, Շիրազ Այարյանի, Սարգիս Ադամյանի և Սեվան Ղարիբյանի ստեղծագործություններից։ Հրավիրյալ երաժշտագետները, ոլորտի այլ մասնագետները և ունկնդիր-հանդիսատեսը կարծիք և տպավորություններ են ներկայացրել ու տեղեկացել երաժիշտների ծրագրերին և հայրենիքում նրանց հեռանկարներին։